ԱՄՆ նախագահը շնորհավորել է Փաշինյանին

Հրատապ 19.01.2019   11:59   531

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի պարոն վարչապետ

Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու և 2018 թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում Ձեր դաշինքի հաջողության կապակցությամբ:

Միացյալ Նահանգներն աջակցում են բարգավաճ, ժողովրդավարական և հարևանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին: Միասին մենք կարող ենք առաջընթաց արձանագրել մեր երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման, համաշխարհային անվտանգության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի այդ ջանքերին:

Իմ լավագույն մաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին»:



 Պիտակներ
         Դոնալդ Թրամփ, Նիկոլ Փաշինյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon