ԱՄՆ նախագահի խորհրդականը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի խոսնակի հետ

Աշխարհ 14.10.2020   14:54   28

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը երեքշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընի հետ և մի շարք հարցերի թվում քննարկել նաև ղարաբաղյան հակամարտությունը։

Ըստ թուրքական պետական «Անադոլու» գործակալության՝ այդ հեռախոսազրույցի ընթացքում թուրքական կողմը ներկայացրել է պաշտոնական դիրքորոշումը, որն ուղեկցվում է Հայաստանի հասցեին մեղադրանքներով։

Ամերիկյան պաշտոնական աղբյուրները հեռախոսազրույցի վերաբերյալ առայժմ մանրամասներ չեն հայտնում:



 Պիտակներ
         ԱՄՆ նախագահի խորհրդական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb