ԱՄՆ-ն խստացնում է աշխատանքային վիզաների տրամադրման կանոնները

Աշխարհ 07.10.2020   17:00   36

Միացյալ Նահանգների ներքին անվտանգության նախարարությունը կրկին բարդացրել է աշխատանքային վիզաների տրամադրման կարգը։

Մասնավորապես, փոխվել են H-1B վիզա ստանալու կանոնները, որը թույլ է տալիս գործատուին վեց տարի ժամկետով օտարերկրյա աշխատակից վարձել:

Կատարված փոփոխությունների թվում նշվում է «հատուկ մասնագիտությունների» թվի կրճատումը, որոնցով կարող է կատարվել վարձումը: Բացի այդ, նախատեսվում է ուժեղացնել վերահսկողությունն այն ընկերությունների նկատմամբ, որոնք հիմնական աշխատանքն իրականացնում են այլ երկրներում աութսորսինգի միջոցով։

Այս ամենից բացի, կաճի վերահսկողությունն այն ընկերությունների նկատմամբ, որոնք հիմնական գործունեություն իրականացնելու համար ապավինում են աութսորսինգին այլ երկրներում և վարձում են նվազագույն թվով աշխատողներ ԱՄՆ-ից։

Ընկերություններին կպարտավորեցնեն ավելացնել օտարերկրացի աշխատակիցների աշխատավարձը, ինչը, գերատեսչության պնդմամբ՝ կնվազեցնի գործատուների համար աշխատանքային վիզաների ծրագրի գրավչությունը և  թույլ չի տա ոչ բարձր որակավորում ունեցող օտարերկրացիներին «խլել» ամերիկացիների աշխատատեղերը։

Նոր կանոնների մի մասն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 8-ից, մյուս մասը ՝ 2 ամսից։



 Պիտակներ
         աշխատանքային վիզաներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb