ԱՄՆ-ն Թուրքիայի ու ևս 12 երկրի դեմ պատժամիջոցներ է սահմանել

Աշխարհ 27.02.2020   11:45   325

ԱՄՆ-ն 13 երկրի, այդ թվում Թուրքիայի, Ռուսաստանի ու Չինաստանի մի շարք քաղաքացիների ու այդ երկրներում գրանցված որոշ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել:

Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ նշելով, որ պատժամիջոցները սահմանվում են Իրանի հրթիռային ծրագրին աջակցություն ցուցաբերելու համար:

ԱՄՆ-ի  բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ այդ մարդիկ ու ընկերությունները, հակառակվելով Միջուկային զենքի տարածումը կանխելու պայմանագրի պահանջներին, անմիջական աջակցություն են ցուցաբերել Իրանի հրթիռային ծրագրին:

Պոմպեոն նշել է, որ կարգելվի առևտուրը պատժամիջոցների տակ ընկած ընկերությունների և անհատների հետ: «Պատժվածների» համար կարգելվի նաև մուտքը ԱՄՆ:

Աղբյուրը՝ ermenihaber.am



 Պիտակներ
         ԱՄՆ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb