ԱՄՆ-ն Թայվանին հետախուզական անօդաչուներ կմատակարարի

Աշխարհ 07.08.2020   18:20   158

 ԱՄՆ-ն պատրաստվում Է Թայվանին մատակարարելու առնվազն չորս մեծ հեռվության SeaGuardian միջին բարձրության հետախուզական անօդաչու թռչող ապարատ՝ ծովի մակերեւույթի հսկման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՄՆ Պետական դեպարտամենտն արդեն հավանություն Է տվել գործարքին: Ներկայումս Վաշինգտոնը եւ Տայբեյը բանակցություններ են վարում դրանց հանդերձման համար զինամթերքի անվանացուցակի շուրջը:

SeaGuardian անօդաչուներն ամերիկյան Predator բազմանպատակային համալիրի տարբերկաներից մեկն են, դրանք ունակ են օդում գտնվելու 48 ժամ և կատարելու ավելի քան 11 հազար կիլոմետր հեռվությամբ թռիչքներ:

Այժմ Թայվանի ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ գտնվող անօդաչուներն ունեն շուրջ 200 կիլոմտր հեռվություն: ԱՄՆ-ը պահպանում Է Թայվանին արդի սպառազինությունների գլխավոր մատակարարի դերը:

Հուլիսին Պետդեպարտամենտը հվանություն Է տվել Տայվանին Patriot PAC-3 համակարգերի արդիականացման համար սարքավորանքի հնարավոր վաճաքին, գործարքի ընդհանուր գումարը գնահատվում Է 620 միլիոն դոլար: 2019 թվականին ԱՄՆ-ում հավանության Է արժանացել Տայբեյին գրեթե 2 միլիարդ դոլար գումարի М1А2 Abrams տանկերի պոտենցիալ վաճառքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



 Պիտակներ
         Թայվան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb