ԱՄՆ-ն սկսել է ռազմական տեխնիկայի դուրս բերումը Սիրիայից

Աշխարհ 11.01.2019   10:46   472

Միացյալ Նահանգների զինված ուժերին պատկանող ցամաքային ռազմական տեխնիկայի մի մասը վերջին մի քանի օրվա ընթացքում դուրս է բերվել Սիրիայից՝ ազդարարելով Սիրիայից հեռանալու վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած ծրագրի մեկնարկը: Այս մասին հայտնում է CNN-ը՝ բուն գործողությանը մոտ պաշտոնական աղբյուրին հղումով:

«Բեռի մի մասն արդեն տեղափոխվել է»,- CNN-ին հայտնել է աղբյուրը՝ անվտանգության նկատառումներով խուսափելով հստակեցնել՝ ինչ տեսակի բեռի մասին է խոսքը, ինչ ճանապարհով է այն տեղափոխվել:

Նա նաև չի ասել, թե Սիրիայի որ հատվածից է այն տեղափոխվել: Սակայն ենթադրվում է, որ ամերիկյան իշխանությունները ռազմական տեխնիկայի դուրսբերումը կսկսեն երկրի հյուսիսից:

CNN-ը հիշեցնում է, որ Սիրիայից ԱՄՆ զորքի և ռազմական տեխնիկայի դուրսբերման որոշումը դեկտեմբերի 31-ին ստորագրել է Պենտագոնի նախկին ղեկավար Ջեյմս Մեթիսը՝ պաշտոնը լքելուց որոշ ժամանակ առաջ:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Թրամփը համաձայնել է դանդաղեցնել զորքերի դուրս բերումը՝ գործընթացն առավել ճիշտ կազմակերպելու համար։



 Պիտակներ
         Սիրիա, ԱՄՆ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon