ԱՄՆ-ն պետք է կատարի իր պարտավորությունները. Զարիֆ

09.02.2021   13:26   47

Իրանի ԱԳ նախարար Մուհամամդ Ջավադ Զարիֆը Թվիթերում արած գրառման մեջ, անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ից միակողմանի դուրս գալուն, նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է վերադառնա ՀԳՀԾ և կատարի իր պարտավորությունները:

«Միացյալ Նահանգները դուրս եկավ համաձայնագրից և խախտեց այն, ուստի հենց ԱՄՆ-ն է, որ պետք է վերադառնա միջուկային համաձայնագիր և կատարի իր ստանձնած պարտավորությունները»,-գրել է Զարիֆը։

Ըստ նրա՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է ընտրություն կատարի: Կամ՝ հեռանա Թրամփի վարած ձախողված քաղաքականությունից, կամ՝ իր քաղաքականությունը կառուցի այդ ձախողված քաղաքականության վրա:

 «Նրա կողմից անհաջողությունների շարունակման վրա պնդելը կհանգեցնի միայն ավելի մեծ անհաջողությունների»,-ընդգծել Իրանի արտգործնախարարը։


 Պիտակներ
         Մուհամամդ Ջավադ Զարիֆ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb