ԱՄՆ-ն ու Իրանը գերիներ են փոխանակել

Աշխարհ 10.12.2019   13:55   145
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱՄՆ-ի քաղաքացի Քսիյու Ուանգի շահերը պաշտպանող իրանցի փաստաբան Սեյեդ Հոսեին Թաաջն ասել է, թե իր պաշտպանյալը, որին գերիների փոխանակման արդյունքում ազատ էին արձակել անցած շաբաթավերջին, գերության մեջ չի ենթարկվել տանջամիջոցների։

Իրանական բանտում երեք տարի պահվող Ուանգին ազատ էին արձակել շաբաթ օրը։

Գերիների փոխանակման հարցով ձեռքբերված համաձայնությամբ նույն օրն ԱՄՆ-ի բանտից ազատ էր արձակվել Իրանի համալսարանի դասախոս Մասուդ Սոլեյմանին։ Վերջինս ԱՄՆ-ում կալանավորված էր մոտ 14 ամիս։

Նույն օրը թվիթերյան գրառումներ են այս առնչությամբ կատարել Իրանի արտգործանախարար Ջավադ Զարիֆը և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ շնորհակալություն հայտնելով գերիների փոխանակումն իրականացնելու հարցով երկու կողմերի պաշտոնատար անձանց համագործակցության համար։ Երկուսն էլ հույս են հայտնել, որ Վաշինգտոնն ու Թեհրանը նման համագործակցության արդյունքում կարող են մոտենալ խաղաղության բանակցություններին։

Ինչպես գրում է Ամերիկայի Ձայնը, Գերիների փոխանակությունն իրականացվել է Շվեյցարիայի հովանու ներքո։

Իրանի արտգործնախարարը երկուշաբթի օրը հայտարարել է, թե Իսլամական Հանրապետությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ գերիների լիակատար փոխանակությանը։ Թվիթերում նա գրել է. «Գնդակն այժմ ԱՄՆ-ի դաշտում է»։



 Պիտակներ
         ԱՄՆ-Իրան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon