ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Աշխարհ 19.09.2020   10:37   48

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հինգշաբթի սեպտեմբերի 17-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության ակտիվների վերահսկման գրասենյակը պատժամիջոցներ է սահմանել իրանական APT39  կիբերախմբի և 45 անձանց և  ընկերությունների դեմ:
Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության, մի քանի տարի է, ինչ «Ռանա» խումբը տարբեր տեսակի ծրագրեր է իրականացնում՝ ուղղված լրագրողների ու միջազգային տուրիստական ​​ընկերությունների դեմ:
ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մենուչինը հայտարարել է, որ Իրանն օգտագործում է իր Հետախուզության նախարարությունը՝ ամբողջ աշխարհում իր ծրագրերն առաջ տանելու համար:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել նաև լիբանանյան երկու ընկերությունների նկատմամբ՝  Հեզբոլլահ շարժման հետ կապեր ունենալու պատճառով:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ստիվեն Մենուչինը ասել է.«ԱՄՆ-ը վճռակամ է դիմադրելու հարձակողական կիբեր գործողություններին, որոնց նպատակն է  վնասել միջազգային ուղևորությունների անվտանգությանը»:
Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի համաձայն, 2020թ վականի հոկտեմբերի 18-ին  Իրանի զենքի էմբարգոյի ժամկետն ավարտվում է:
2018-ի մայիսին ԱՄՆ-ն հայտարարեց որ դուրս է գալիս ՀԳՀԾ-ից, այնուհետև Իրանի դեմ ուղղված առավելագույն ճնշման քաղաքականության շրջանակներում, Վաշինգտոնը ամենախիստ պատժամիջոցներն է սահմանել Իրանի դեմ։



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb