ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի 18 ֆինանսական հաստատությունների դեմ

Աշխարհ 09.10.2020   15:14   40

ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտն Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու քաղաքականության շրջանակներում, իրանական 18 բանկերի և ֆինանսական հաստատությունների անունները ներառել է պատժամիջոցների ցանկում:
Դեպարտամենտը  հինգշաբթի օրը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն տարածվում  գյուղատնտեսական ապրանքների, սննդի, դեղորայքի և բժշկական սարքավորումների վրա:
Միացյալ Նահանգները հայտառառել է, որ պատժամիջոցներն ուղղված չեն սննդի և դեղորայքի ոլորտի դեմ, սակայն Վաշինգտոնի պատժամիջոցները բազմաթիվ խնդիրներ են ստեղծել Իրանի ժողովրդի համար:
Սպիտակ տունը հայտարարել է, որ նոր պատժամիջոցները թույլ չեն տա Իրանին ձեռք բերել արտարժույթ և արգելք կհանդիսանան հաջորդ տարի ՀԳՀԾ-ին վերադառնալու դեմոկրատական կառավարության ցանկացած փորձի համար:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb