ԱՄՆ-ն կվերականգի Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները

Աշխարհ 31.05.2021   14:00   53

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հաստատել է, որ հունիսի 3-ից կվերականգնի պատժամիջոցներն ընդդեմ Բելառուսի նավթային և այլ ընկերությունների՝ մայիսի 23-ին Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով գերատեսչության ներկայացուցչին։

Նշվում է, որ պատժամիջոցների ներքո կհայտնվեն նաև անվադողեր արտադրողը, պարարտանյութերի արտադրության ձեռնարկությունը, ինչպես նաև ներկեր արտադրողը։

2006 թվականի ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի հաղթանակից հետո ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել Մինսկի նկատմամբ՝ հանրապետությունում մարդու իրավունքների խախտումների պատճառով։

Ցուցակում էր հայտնվել նաև Լուկաշենկոն։


 Պիտակներ
         ԱՄՆ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb