ԱՄՆ-ն կսահմանափի Ռուսաստանից ու Չինաստանից ԱԹՍ-ների գնումը
Tass-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակում է կառավարության կողմից հակառակորդ երկրներից անօդաչու թռչող սարքերի գնումները, որոնց թվում են Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և Հյուսիսային Կորեան:
Համապատասխան փաստաթուղթը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Անօդաչու թռչող սարքերը օգտագործվում են մեր իրավապահ մարմինների կողմից բնական աղետներին օգնություն ցուցաբերելու համար: Մեր հակառակորդների կողմից արտադրված տրանսպորտային միջոցների օգտագործումը սպառնում է ազգային և տնտեսական անվտանգությանը», - ասվում է տեքստում:
ԱՄՆ քաղաքականությունն է կանխել, որ հարկատուների միջոցները օգտագործվեն անթույլատրելի ռիսկեր առաջացնող սարքավորումների ձեռքբերումը, որոնք ստեղծում են ռիսկեր (ազգային անվտանգության համար)։
Նմանատիպ նյութեր