ԱՄՆ-ն կգնի 200 միլիոն դոզա COVID-19-ի պատվաստանյութ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ 2021 թվականի ամռանը երկրի իշխանությունները «Pfizer»-ից, «BioNTech»-ից, ինչպես նաև «Moderna»-ից գնելու են պատվաստանյութերի ևս 200 միլիոն չափաբաժին: Այսպիսով, Միացյալ Նահանգներին կտրամադրվի ընդհանուր առմամբ 600 միլիոն դոզա: Այս մասին գրում է news.ru-ն։
Նշվում է, որ դեղերը կբավարարեն 300 միլիոն մարդու։
«Սա բավական կլինի 300 միլիոն ամերիկացու պատվաստելու և համաճարակը հաղթահարելու համար»,- ասել է Բայդենը։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր