ԱՄՆ-ն կբողոքարկի Ասանժի վերաբերյալ բրիտանական դատարանի վճիռը

Աշխարհ 05.01.2021   14:00   59

ԱՄՆ դատախազները հայտարարել են, որ բողոքարկելու են Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին չհանձնելու մասին բրիտանական դատարանի որոշումը: «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ասանժի փաստաբանը:

Նրա խոսքով, ինքը մտադիր է չորեքշաբթի օրը պահանջել գրավի դիմաց ազատ արձակել իր պաշտպանյալին:

Ավելի վաղ դատարանը մերժել էր WikiLeaks-ի հիմնադրին ԱՄՆ արտահանձնելու հայցը, որտեղ նրան սպառնում են մի շարք, ներառյալ լրտեսության մեղադրանքները:

Դատավոր Վանեսա Բարայսերը երկուշաբթի օրը ասել է, որ եթե Ասանժին արտահանձնեն ԱՄՆ, նա, ամենայն հավանականությամբ, ինքնասպան կլինի: Նա նաև կարգադրել է Ասանժին ազատել կալանքից:

ԱՄՆ-ը պահանջում է արտահանձնել Ասանժին, որին Վաշինգտոնը մեղադրում է լրտեսության և համակարգչային տեխնոլոգիաների չարաշահման 17 մեղադրանքների կապակցությամբ: Ասանժը 2010 - 2011 թվականներին հազարավոր գաղտնի էլեկտրոնային փաստաթղթեր է հրապարակել, ներառյալ Աֆղանստանում և Իրաքում պատերազմների մասին:

Եթե Ասանժը մեղավոր ճանաչվի բոլոր կետերով, ապա ազատազրկման ընդհանուր ժամկետը, որին նա կարող է դատապարտվել, կմոտենա 175 տարվա:

Ասանժի փաստաբանները նշում են, որ առաջադրված մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն և պնդում են, որ նրա հոգեկան առողջությունը վտանգված է:


 Պիտակներ
         Ասանժ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb