ԱՄՆ-ն կավելացի կիբեռանվտանգության ծախսերը
ՏԱՍՍ-ի հաղորդմԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի աշխատակիցները, երկրի կառավարական գերատեսչությունների վրա զանգվածային կիբերհարձակումների ֆոնին, Կոնգրեսում օրենսդիրների հետ քննարկում են կիբեռանվտանգության ապահովման համար լրացուցիչ միջոցների հատկացման հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասը։
«Ցավոք, ոչինչ այնքան չի ստիպում շտապ և վճռական միջոցների դիմել, որքան անբարենպաստ իրադարձությունները»,- նշել է Մայորկասը:
ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության ղեկավարի խոսքով՝ Բայդենի վարչակազմի աշխատակիցները և ԱՄՆ-ի Կոնգրեսում օրենսդիրները «պարզում են՝ ինչ լրացուցիչ միջոցներ կարող են ուղղվել ամերիկյան ենթակառուցվածքի և համակարգչային համակարգերի անվտանգության ապահովման համար»:
2020 թվականի դեկտեմբերին ԱՄՆ կիբեռանվտանգության և ենթակառուցվածքային անվտանգության գործակալությունը (CISA) հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կառավարական հաստատությունները, առանցքային ենթակառուցվածքները և մասնավոր հատվածի կազմակերպությունները կիբերկհարձակումների են ենթարկվել։
Նախկին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնող Մայք Պոմպեոն կիբերհարձակումների համար մեղադրել էր Ռուսաստանին:
Նմանատիպ նյութեր