ԱՄՆ-ն հավելյալ 472 մլն դոլար է տրամադրել Նուբար Աֆեյանի ընկերությանը

Իրադարձային 28.07.2020   20:45   439

ԱՄՆ-ում գործող Moderna կենսատեխնոլոգիական ընկերությունը, որի հիմնադիրն ու ղեկավարը ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանն է, ԱՄՆ կառավարությունից հավելյալ 472 մլն դոլար է ստացել կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի ստեղծմանն աջակցելու նպատակով:

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, ընկերությունից մանրամասնել են, որ հավելյալ ֆինանսավորումը կօգտագործվի պատվաստանյութի թեկնածու տարբերակի կլինիկական փորձարկումների վերջին փուլի անցկացման համար:

Աղբյուրը հիշեցնում է, որ ապրիլին Moderna-ն ԱՄՆ իշխանություններից 483 մլն դոլար էր ստացել. այն ժամանակ պատվաստանյութը դեռևս փորձարկման նախնական փուլում էր:

«Ոգևորվելով առաջին փուլի արդյունքներով՝ լիահույս ենք, որ մեր պատվաստանյութը կօգնի կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին ՝ կանխելով ապագա բռնկումները»,-ասել է ընկերության ներկայացուցիչ Ստեֆանի Բանսելը:

Ընդհանուր առմամբ, ամերիկյան իշխանությունները Moderna-ի փորձնական պատվաստանյութի համար տրամադրել են 955 մլն դոլար ֆինանսավորում: Ընկերությունն ԱՄՆ-ում կլինի առաջինը, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կփորձարկի մարդկանց վրա:

Կլինիկական փորձարկումների երրորդ փուլը կսկսվի հուլիսի 27-ին և կներառի մոտ 30 000 մասնակցի:



 Պիտակներ
         Նուբար Աֆեյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb