ԱՄՆ-ն չի ճանաչում Սիրիայի խորհրդարանական ընտրությունները

Աշխարհ 21.07.2020   10:45   191

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի պատասխանատու Մորգան Օրտեգուսը հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ Սիրիայի խորհրդարանական ընտրությունները, որոնք ավարտվել են կիրակի, հուլիսի 19-ին, օրինական չեն:

«Նախագահ Ասադի ռեժիմը փորձում է Սիրիայում տեղի ունեցած այսպես կոչված խորհրդարանական ընտրությունները ներկայացնել որպես հաջողություն ընդդեմ Արևմուտքի դավադրության: Իրականում սա ևս մեկ քայլ է Ասադի կողմից բեմադրված ոչ ազատ ընտրությունների շարքում, որոնցում սիրիացի ժողովուրդն իրական ընտրություն չունի», – հայտարարել է նա:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb