ԱՄՆ-ն չի չեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CBS News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, որ Վաշինգտոնը չի վերացնի Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները՝ վերջինիս հետ բանակցություններ վերսկսելու համար:
Խոսքը Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի հնարավոր վերականագման մասին է: Հիշեցնենք, որ նախագահ Թրամփի վարչակազմը դուրս էր բերել ԱՄՆ-ը Իրանի միջուկային համաձայնագրից:
ԱՄՆ նախագահը հասկացրել է, որ Իրանը նախ պետք է դադարեցնի ուրանի հարստացման ուղղությամբ աշխատանքները, որոնք խախտում են միջուկային համաձայնագիրը:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր