ԱՄՆ-ն առևտրային ներկայացուցչություն կբացի Վրաստանում

Աշխարհ 14.06.2019   20:24   237
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունն ու ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը Վաշինգտոնում պատրաստել են պայմանագիր՝ ըստ որի ԱՄՆ-ը ձեռնամուխ է լինում Թբիլիսիում առևտրային ներկայացուցչության ստեղծմանը:

Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նատիա Տուռնավան:
«ԱՄՆ-ը՝ մեր ռազմավարական գործընկերը, Վրաստանը որպես պոտենցիալ հանգույց է ընկալում տարածաշրջանում, որտեղ պետք է գործի առևտրային ու տնտեսական ներկայացուցչություն, որը տարածաշրջանի մասշտաբով կկոորդինացնի տնտեսական հարաբերությունները: Ելնելով դրանից՝ սկսվել է Վրաստանում ԱՄՆ-ի առեւտրային ներկայացուցչության ստեղծման գործընթացը: Դա կլինի տարածաշրջանային նշանակության գրասենյակ, և դա մեկ անգամ ևս հավաստում է այն, որ ԱՄՆ-ը մեզ որպես իրական հանգույց է ընկալում տարածաշրջանում ամերիկյան բիզնեսի համար»,-ասել է Տուռնավան:
Պայմանագիրն ստորագրվել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի՝ ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում: Կառավարության ղեկավարի խոսքով՝ Վրաստանում առեւտրային ներկայացուցչություն բացելու ԱՄՆ-ի ձգտումը խոսում է այն մասին, որ «Վրաստանը կդառնա տարածաշրջանի տնտեսական կենտրոնը»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ԱՄՆ բանակ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon