ԱՄՆ-ն 1.1 մլն դոլար կհատկացնի Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում

Իրադարձային 28.03.2020   10:58   246

ԱՄՆ պետդեպարտամենտը որոշել  է կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարի փաթեթի շրջանակում 1.1 մլն դոլար հատկացնել Հայաստանին։

Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը՝ նշելով, որ ընդհանուր փաթեթը կազմելու է 274 մլն դոլար և տրամադրվելու է աշխարհի 64 ամենավտանգված երկրներին։

Ավելի վաղ հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին կոչ էր արել աջակցել, որպեսզի ԱՄՆ–ն աջակցություն տրամադրի Հայաստանին ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։



 Պիտակներ
         ԱՄՆ-ՀՀ, կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon