ԱՄՆ Կոնգրեսը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչ անող բանաձև է ընդունել

Իրադարձային 23.05.2019   19:00   69
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչ անող բանաձևը:
Մայիսի 10-ին կոնգրես ներկայացված բանաձևում կոչ է արվում Թուրքիային հանել ամերիկյան «F-35» կործանիչների համատեղ արտադրության նախագծից, եթե այդ երկիրը ավարտին հասցնի ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի գնման գործընթացը, հայտնում է Ermenihaber-ը:

Բանաձևում հիշեցվում է, որ Թուրքիան ու ԱՄՆ-ը 1952 թվականից ի վեր ՆԱՏՕ-ի շրջանակներում դաշնակից երկրներ են, որի շրջանակներում պարտավորված են համատեղ ջանքեր գործադրել կոլեկտիվ պաշտպանության, խաղաղության ու անվտանգության պահպանման ուղղությամբ:

Նշվում է, որ հակառակ ԱՄՆ-ի հետ ունեցած տարածաշրջանային շահերին՝ Թուրքիան համագործակցում է Ռուսաստանի ու Իրանի հետ, օկուպացիայի տակ է պահում հյուսիսային Կիպրոսը, հեռանում է ժողովրդավարական նորմերից, ոտնձգություններ է իրականացնում ազատ մամուլի վրա, ԱՄՆ-ի քաղաքացիներին ու ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցներին անհիմն կերպով ձերբակալում է, որոնց հետևանքով ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում խնդիրներ են ի հայտ գալիս:

Բանաձևում հիշեցվում է, որ ռուսական պաշտպանական կամ էլ հետախուզական սեկտրի հետ կարևոր գործարքներ կնքող անձանց կամ կազմակերպությունների նկատմամբ անպայման պետք է պատժամիջոցներ կիրառել՝ համաձայն CAATSA օրենքի («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենք»):

Նշվում է, որ Թուրքիայի՝ ռուսական S-400 համակարգերի գնումը վնասում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցների անվտանգությանը և չի համապատասխանում F-35 կործանիչների արտադրությանը մասնակցելու և այդ ինքնաթիռները իր սպառազինության մեջ ներառելու ծրագրին:

Միաժամանակ հիշեցվում է, որ Թուրքիան կարևոր գործընկեր է F-35-ների ծրագրում, քանի որ արտադրում է ինքնաթիռի որոշ դետալներ, իր տարածքում հիմնել է ինքնաթիռների սպասարկման կենտրոն՝ այդպիսով 1.25 մլրդ դոլարի ներդրում կատարելով ծրագրում:
Բանաձևում թվարկվում է նաև պաշտպանական ոլորտում F-35-ների ծրագրից հանելուց բացի Թուրքիայի վերաբերյալ կիրառվելիք հնարավոր այլ պատժամիջոցներ: Այդպիսիք կարող են լինել «CH-47F Chinook», «UH-60 Black Hawk» ուղղաթիռների, «F-16» ինքնաթիռների ու այլ ռազմական տեխնիկայի վաճառքի կասեցումը:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon