ԱՄՆ Կոնգրեսը կոչ է արել Թրամփին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

Աշխարհ 10.12.2019   19:35   161
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի սպառազինությունների հարցերով հանձնաժողովները կոչ են արել Սպիտակ տանը ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման համար պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ:

Հիշյալ հանձնաժողովները պահանջել են նաև արգելել ամերիկյան արտադրության F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային:

Ինչպես գրում է ermenihaber-ը, նշվում է, որ  Թուրքիայի կողմից S-400-ների ձեռքբերումը սպառնալիք է F-35-ի ծրագրին: Բացի այդ հանձնաժողովները առաջարկել են արգելել Թուրքիայի կողմից Ռուսաստանի հետ ցանկացած տեսակի ռազմական համագործակցությունը:

Աղբյուրի փոխանցմամբ` ԱՄՆ-ն հնարավոր է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոց կիրառի Ռուսաստանի հետ իրականացվող «Հյուսիսային հոսք 2» և «Թուրքական հոսք» գազատարի ծրագրերի պատճառով:

Նշենք, որ Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողության շուրջ հոկտեմբերի 17-ին ստորագրված համաձայնագրից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր վերացնել Թուրքիայի դեմ սահմանված ողջ պատժամիջոցները:

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն նոյեմբերի 26-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի համար մտահոգիչ է Թուրքիայի` S-400 համակարգերի հետ կապված քայլերը և հավելել, որ շարունակում են Թուրքիայի հետ բանակցություններիը ռուսական ՀՕՊ համակարգերի խնդրի լուծման շուրջ:



 Պիտակներ
         ԱՄՆ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon