ԱՄՆ Կոնգրեսը դեմ արտահայտվեց G7-ին Ռուսաստանի մասնակցությանը

Աշխարհ 31.10.2019   13:50   85
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձև է ընդունել, որով արգելվում է G7 -ի հանդիպումներին Ռուսաստանի մասնակցությունը: Այս մասին հայտնում է Apsny.ge-ն:

Բանաձևում նշվում է, որ Ռուսաստանը պետք է չմասնակցի G7 գագաթնաժողովներին այնքան ժամանակ, քանի դեռ չի հարգի իր հարևանների տարածքային ամբողջականությունը և քանի դեռ դեմոկրատական հանրության ստանդարտներին հավատարիմ չի մնա:

Օգոստոսին հաղորդվել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել էին Ռուսաստանին հրավիրել Մեծ յոթնյակի՝ 2020 թ. կայանալիք գագաթնաժողովին:

Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ միջազգային օրակարգի շատ հարցեր գերադասելի է լուծել G20-ի ձևաչափով, ուստի G7-ին վերադառնալը Ռուսաստանի համար ինքնանպատակ չէ:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ԱՄՆ Կոնգրես


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon