ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է տնտեսության խթանմանն ուղղվա 900 մլրդ-անոց փաթեթը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատից հետո Սենատն էլ հավանություն է տվել պանդեմիայի ֆոնին տնտեսության խթանմանն ուղղված 900 միլիարդանոց փաթեթին։
Սպիտակ տունն ու Կոնգրեսի երկու պալատներում Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները հանգստյան օրերին համաձայնության էին հասել տնտեսական օգնության ծավալի շուրջ։
Փաստաթղթի շուրջ քվեարկությունը ձգվել է մեկ ամբողջ օր։ Դրա ծավալը գերազանցել է 5000 էջը, և շատ կոնգրեսականներ չէին կարողացել ժամանակին ծանոթանալ դրա բովանդակությանը։
Օգնության փաթեթը նախատեսում է գործազրկության նպաստներ, ֆիզիկական անձանց՝ յուրաքանչյուր մեծահասակի և երեխայի 600-ական դոլարի տրամադրում, ներդրումներ տնտեսության տարբեր ոլորտներում։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր