ԱՄՆ Կոնգրեսի ընդդիմությունը դեմ է Արցախին տրամադրվելիք օգնությունը կրճատելուն

Իրադարձային 10.08.2019   11:55   131
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱՄՆ Կոնգրեսի ընդդիմությունը դեմ է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մտադրությանը՝ կրճատելու Արցախին տրվող ֆինանսական օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամերիկայի հայկական ազգային կոմիտեից, 143 մլն ամերիկացիներին ներկայացնող, 16 նահանգներից 22 սենատոր միացել են ԱՄՆ 89 ներկայացուցիչներին, ովքեր անցած շաբաթվա ընթացքում կյանքեր փրկող ծրագրի օգտին նամակ են ստորագրել:

Սենատի նամակը, որը գլխավորում է սենատոր Մենենդեսը, կոչ է անում USAID ադմինիստրատոր Մարկ Գրինին՝ փոխել որոշումը և շարունակել Արցախի ականազերծման՝ ԱՄՆ կողմից ֆինանսավորվող ծրագիրը:

«Սենատորների հուժկու արձագանքը վկայում է այս մարդասիրական ծրագրի լայն աջակցություն վայելելու մասին: Մենք երախտապարտ ենք հայտնում սենատոր Մենենդեսին՝ իր սկզբունքայնության համար և բոլոր սենատորներին, ովքեր ներկայացնում են 143 մլն ամերիկացիների, և, ովքեր կարճ ժամանակում խաղաղությանը նպաստող ներդրումների օգտին միտված դիրքորոշում ընդունեցին»,- նշել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ԱՄՆ Կոնգրես


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon