ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական հանձնախմբի նախագիծը չի ընդգրվել օրակարգում

Աշխարհ 23.07.2020   14:03   354

Ամերիկայի ձայնի հաղորդմամբ, ԱՄՆ Կոնգրեսի ընթացակարգային հանձնաժողովը չի ընդգրկելԿոնգրեսի ադրբեջանական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Սթիվ Քոհենի հատկացումների օրենքում փոփոխություն մցնելու նախագիծը, որը փորձում էր արգելափակել Լեռնային Ղարաբաղում ականազերծում իրականացնելու նախաձեռնությունները: Այն չի դիտարկվի Հատկացումների մասին օրենքի քննարկման կամ քվեարկության ընթացքում:

Միևնույն ժամանակ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական հանձնախմբի մեկ այլ կոնգրեսական Հենրի Քուելարսը, ով ևս ներկայացրել էր Հատկացումների մասին օրենքում փոփոխություններ իրականացնելու նախագիծ, հետ է կանչել իր նախագիծը օրակարգից: Քուելարսի փոփոխությունը փորձում էր արգելափակել ֆինանսական օգնությունն ավտոնոմ միավորներին որոշակի չափանիշների հիման վրա:

 



 Պիտակներ
         ԱՄՆ Կոնգրես


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb