ԱՄՆ կառավարությունը վերացրել է Արցախին տրվող օգնությունը

Հրատապ 22.03.2020   12:30   539

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնից տեղեկացնում են, որ չնայած վերջին ամիսներին հայկական լոբբիստական կազմակերպությունների և Կոնգրեսականների կողմից ձեռնարկված ակտիվ ջանքերին, չհաջողվեց Արցախի համար պահպանել ԱՄՆ կողմից տրամադրվող ուղիղ օգնությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում կայացրեց կրճատել Արցախում իրականացվող ականազերծման ծրագիրը։ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը բազմիցս ներկայացրել էր Ադրբեջանի իշխանությունների ակտիվ աշխատանքը՝ այդ թվում ծախսած գումարները ԱՄՆ անվտանգության խորհրդում, իրենց շահերն առաջ մղելու նպատակով։ Հենց ԱՄՆ ազգային անվտանգության խորհուրդն էր որոշելու այս ծրագրի ապագան։

ԱՄՆ-ն Հայաստանից բացի միակ պետությունն էր, որն ուղիղ ֆինանսական օգնություն էր տրամադրում Արցախին՝ առանց ճանաչելու ԱՀ անկախությունը։

 



 Պիտակներ
         Արցախ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon