ԱՄՆ-ի վարչակազմը կարող Է վերադառնալ ներգաղթյալների արտաքսման արագացված ընթացակարգին

Աշխարհ 31.05.2021   13:00   57

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը քննարկում Է այն պրակտիկային վերադառնալու հնարավորությունը, որը թույլ Է տալիս անօրինական նեգաթյանների ընտանիքներն արտաքսել արագացված ռեժիմով: Մայիսի 30-ին այդ մասին հայտնել Է Axios նորությունների պորտալը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընտանիքների արագացված վտարման պրակտիկայի վերականգնումը կարող Է տարաձայնություններ հարուցել դեմոկրատների շրջանում եւ վարչաազմին կմոտեցնի այն կողմնորոշոված զսպմանը, որը կիրառվել Է չորս նախորդ նախագահների կողմից եւ առանձնապես հավանություն Էր տրվել Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից, նշված Է հրապարակման մեջ:

Axios-ի տվյալներով՝ ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը հաջորդ շաբաթ կանցկացնի արագացված արտաքսման քաղաքականության քննարկում: Դրա հետ մեկտեղ, Սպիտակ տան՝ անունը չհայտնած ներկայացուցիչը ճշտել Է, որ վերջնական որոշում ընդունված չԷ:

«Քննարկվում են միշտ տարբեր տարբերակներ՝ կարգավոված ներգաթային համակարգ ստեղծելու համար»,- ասել Է նա:


 Պիտակներ
         ներգաղթյալներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb