ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններում լարվածություն է առաջացել

Աշխարհ 10.01.2019   14:38   571

ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններում լարվածություն է առաջացել այն բանից հետո, ինչ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնն այցելել է Անկարա, որպեսզի քննարկի Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը՝ հայտնում է CBS News-ը։

Բոլթոնը հայտարարել էր, թե Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման նախապայմանը կլինի քրդերի պաշտպանությունը։ Էրդողանը դա «լուրջ սխալ» էր անվանել։

Սիրիայում ԱՄՆ-ի դաշնակիցները քուրդ զինյալներն են, որոնք մինչ այժմ պայքարում են ԻՊ-ի դեմ, սակայն Թուրքիան նրանց համարում է ահաբեկիչներ և մտադիր է ոչնչացնել նրանց։

Միաժամանակ, ԱՄՆ-ի դաշնակիցները նույնպես իրենց խաբված են համարում։ Նրանք ամերիկյան զորքերի դուրսբերումը համարում են «թիկունքից հարված» և վախենում են Թուրքիայի հարձակումից։



 Պիտակներ
         Թուրքիա, ԱՄՆ, Ջոն Բոլթոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon