ԱՄՆ-ի պետքարտուղարի արձագանքը Ստամբուլյան կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալուն

Հրատապ 22.03.2021   13:11   43

Թուրքիայի՝ Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալն ԱՄՆ-ում խորը հիասթափություն է առաջացրել: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Twitter-ում արած գրառմամբ: 

«Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալը խորը հիասթափություն է առաջացրել: Պետք է ամբողջ աշխարհում պայքարենք սեռով պայմանավորված բռնության դեմ, և Ստամբուլյան կոնվենցիայի նման գործիքներով իրականացնենք կանանց պաշտպանությունը»,- գրել է Բլինքենը:

Մարտի 20-ին Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում հրապարակվել էր Ստամբուլյան կոնվենցիա անունով հայտնի «Կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիային» Թուրքիայի անդամակցությունը պաշտոնապես չեղարկելու մասին նախագահ Էրդողանի որոշումը:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) փոխնախագահ Ֆաթմա Քայան էլ հայտարարել է, որ կառավարությունը նախատեսում է Ստամբուլյան կոնվենցիայի փոխարեն ընդունել «Անկարայի կոնվենցիան»՝ ավելի ուշ տեղեկացնելով, որ աշխատում են «Անկարայի չափանիշների» վրա:

ԱԶԿ-ի նախագահի (Էրդողան) գլխավոր խորհրդական Յասին Աքթայն էլ հայտարարել է, որ Ստամբուլյան կոնվենցիայից հրաժարվելու պատճառն այն էր, որ հասարակության մեջ ընկալում կա, թե այդ կոնվենցիան խրախուսում է համասեռամոլությունը:

Ի դեպ՝ Թուրքիան հիշյալ կոնվենցիան առաջինը ստորագրած երկիրն է եղել:


 Պիտակներ
         Էնթոնի Բլինքեն, ԱՄՆ-ի պետքարտուղար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb