ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ ոստիկանական բարենորոգման մասին

Հրատապ 04.03.2021   17:10   83

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մարտի 3-ին ընդունել Է օրինագիծ ոստիկանական բարենորոգման մասին, որն անվանվել Է ի պատիվ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի, որն անցյալ տարի զոհվեց իրավապահների կողմից նրա ձերբակալման փորձի ժամանակ:

Ինչպես հայտնում Է ամերիկյան օրենսդիր մարմնի ստորին պալատի մամուլի ծառայությունը, նախաձեռնության պաշտպանության օգտին արտահայտվել Է 220 կոնգրեսական: Դեմ Է քվեարակել 212 օրենսդիր: Այժմ օրինագծը պետք Է քննարկի Սենատը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախաձեռնությունը, մասնավորապես, ոստիկաններին արգելում Է կիրառել խեղդող հնարքներ, ստեղծում Է ոստիկանության կողմից անօրինաչափ գործողությունների հսկման տվյալների ազգային պահոց, ինչպես նաեւ արգելում Է որոշ դեպքերում տալ օրդեր, որը ոստիկաններին թույլ Է տալիս առանց նախազգուշացման դուռը ջարդելով ներխուժել տուն: Առաջարկվող բարենորոգման շրջանակում ընդլայնվում են իրավապահների նկատմամբ հայցերի հարուցման հնարավորությունները նրանց կողմից չարաշահման պատճառով:

Ինչպես նշում Է The Hill թերթը, Հանրապետական կուսակցությունից ոչ մի կոնգրեսական չի պաշտպանել բարենորոգումը:

Այսպես, հրատարակության տվյալներով՝ հանրապետական Լանս Գուդենը (Տեխասի նահանգից) սկզբնապես քվեարկել Է օրինագծի օգտին, սակայն որոշ ժամանակ անց հայտնել Է, որ պարզապես սեղմել Է ոչ այն կոճակը: Twitter-ի իր Էջում օրենսդիրը հայտնել Է, որ խնդրել Է փոխել իր ձայնը: Այսպիսով, ինչպես պարզաբանում Է NBC հեռուստաընկերությունը, Գուդենի խնդրանքին հավանություն տալուց հետո քվեարկության արդյունքը կլինի. «կողմ»՝ 219, «դեմ»՝ 213: Բարենորոգման հակառակորդների թվում են նաեւ երկու դեմոկրատներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 Պիտակներ
         ԱՄՆ ոստիկանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb