ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի թեկնածուները

Աշխարհ 11.09.2019   11:42   141
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

 armenpress.am-ի փոխանցմամբ՝ Առնվազն 10 մարդ Է հավակնում ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնին Ջոն Բոլթոնի պաշտոնաթողությունից հետո: Ս

եպտեմբերի 10-ին այդ մասին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրներ: Դոնալդ Թրամփի վարչակազմում օգնականի հավակնորդների թվում հեռուստաընկերությունն առաջին հերթին նշում Է Իրանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքին:

Նա ինքն Էլ, CNN-ի աղբյուրների տվյալներով՝ շահագրգռված Է այդ պաշտոնում ծառայության հարցում եւ լուրջ հեղինակություն Է վայելում Սպիտակ տանը:

Նրան մրցակցություն կարող Է կազմել ԱՄՆ-ի զինված ուժերի պաշտոնաթող գեներալ-մայոր Ռիքի Ուոդելը, որն ավելի վաղ մեկ տարի աշխատել Է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Հերբերտ Մակմասթերի տեղակալ: Հիմնական հավակնորդների եռյակում CNN-ը ներառում Է նաեւ ԿԺԴՀ-ի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգենին, որի թեկնածությունն ավելի վաղ Սպիտակ տանը քննարկվել Է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար:

Հեռուստաընկերության տվյալներով՝ Միացյալ Նահանգների ղեկավարի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնին նաեւ հավակնում են ազգային անվտանգության գծով Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մալվենիի խորհրդական Ռոբ Բլերը, Գերմանայում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելը, Նիդեռլանդներում ԱՄՆ-ի դեսպան Փիթ Հուքստրան, ազգային անվտանգության գծով ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի խորհրդական Քիթ Քելոգը, ԱՄՆ-ի զինված ուժերի պաշտոնաթող գնդապետ Դուգլաս Մաքգրեգորը, պաշտոնաթող գեներալ Ջեք Քինը, ինչպես նաեւ Բոլթոնին օրոք ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Ֆրեդ Ֆլիտցը:

Թրամփը սեպտեմբերի 10-ին իր Twitter-ում հայտարարել Է, որ պաշտոնաթող Է արել ազգային անվտանգության հարցերով օգնականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Բոլթոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon