ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցները՝ սեփական խնդիրներից շեղվելու փորձ է․ Զախարովա

03.03.2021   13:36   51

Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի և Եվրամիության նոր պատժամիջոցները՝ պայմանավորված Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակով, հանդիսանում են սեփական խնդիրներից ուշադրությունը շեղելու փորձ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա մատնացույց է արել Եվրոպայում զանգվածային պատվաստումների կազմակերպման և քովիդ-անձնագրերի ներդրման հետ կապված խնդիրները։

Զախարովան նշել է, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի ամոթալի համագործակցությունը հիմնված է միայն ռուսաֆոբիայի վրա, այն ուղղված չէ խնդիրների կառուցողական լուծմանը։ Զախարովայի խոսքով՝ ԱՄՆ-ը ձգտում է ստեղծել քիմիական զինաթափման ոլորտում արդարության մարտիկի կերպար։

Մարտի 2-ին ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։ Նույն օրն ԱՄՆ-ը նույնպես հայտարարել է Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին։ Կրեմլում նշել են պատժամիջոցային քաղաքականության անարդյունավետությունը։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի դեմ պատժամիոցների գլխավոր շարժառիթ է անվանել եվրոպական պետությունների ինքնահաստատվելու ցանկությունը։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb