ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը հասել է ռեկորդային նշագծի

Աշխարհ 14.07.2020   16:29   100

 ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը հունիս ամսին հասել Է 864 միլիարդ դոլարի ռեկորդային նշագծի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են ֆինանսների նախարարության տվյալները:

Դեֆիցիտն ավելի քան կրկնակի գերազանցել Է մայիսի համանման ցուցանիշը եւ գրեթե տասն անգամ՝ անցյալ տարվա հունիսի ցուցանիշը:

Բացի այդ, հունիս ամսին բյուջեի եկամուտների կրճատումը հասել Է գրեթե ողջ 2019 ֆինանսական տարվա դեֆիցիտի չափին: Ինչպես նշել են գերատեսչությունում, ցուցանիշի անկումը կապված Է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար դաշնային կառավարության աճող ծախսերի հետ, ինչպես նաեւ հարկային մուտքերի կրճատման հետ:

Ավելի վաղ ֆինանսների նախարարության նախկին ղեկավար Հենրի Փոլսոնը նախազգուշացրել Է, որ պետական պարտքի եւ բյուջետային դեֆիցիտի անվերահսկելի աճը կարող Է դոլարը զրկել արտոնյալ դրությունից՝ որպես հիմնական համաշխարհային պահուստային արժույթ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



 Պիտակներ
         բյուջեի դեֆիցիտ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb