ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի հանդիպումը կկայանա Հանոյում

Աշխարհ 09.02.2019   11:40   413

BBC ռուսական ծառայությունը հայտնում է, որ Հյուսիսային Կորեայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգունը վերադարձել է Փհենյանից, որտեղ բանակցություններ է վարել Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի նախագահների առաջիկա հանդիպման շուրջ։ Այն նախատեսված է փետրվարի 27-28-ին՝ Վիետնամի մայրաքաղաք Հանոյում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հստակեցրել էր Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ հաջորդ հանդիպման օրն ու վայրը:
Թրամփն ասել էր, թե իր ներկայացուցիչները «արդյունավետ հանդիպում» են անցկացրել, և ինքն անհամբերությամբ սպասում է խաղաղության հաստատմանը:



 Պիտակներ
         ԱՄՆ, Հյուսիսային Կորեա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb