ԱՄՆ դիրքորոշումն Ս–400-ների հարցում չի փոխվել

Աշխարհ 10.07.2019   15:44   174
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Եթե Թուրքիան ստանա ռուսական արտադրության Ս–400 ՀՕՊ համակարգերը, ապա կբախվի իրական և ոչ դրական հետևանքների, որոնցից մեկը F-35 կործանիչների արտադրության ծրագրից դուրս մնալն է։

Այս մասին հուլիսի 9-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մորգան Օրթագուսը։ Ըստ նրա՝ լրատվամիջոցները ամեն օր հայտնում են այն մասին, որ Թուրքիան այսօր-վաղը ստանալու է ռուսական համակարգերը, սակայն սա իրենց համար նորություն չէ։ Օրթագուսն ընդգծել է, որ ԱՄՆ դիրքորոշումը թուրք-ռուսական գործարքի վերաբերյալ չի փոխվել։

Նա նաև նշել է, թե բոլորն էլ, այդ թվում՝ թուրքական իշխանությունները, գիտեն, որ Կոնգրեսն ընդունել է «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) ամերիկյան օրենքի շուրջ որոշում, ըստ որի՝ Թուրքիան կնեթարկվի պատժամիջոցների, եթե ստանա ռուսական համակարգերը։


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon