ԱՄՆ դեսպան․ «1915թ․-ին տեղի ունեցածը 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից է»

Իրադարձային 24.04.2019   11:24   245
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ամերիկայի Միացյալ Նահանգները չի ժխտում պատմական իրողությունը և այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից մեկն է: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

«Միացյալ Նահանգներն այս պատմական դեպքերը, պատմական իրողությունը չի ժխտում և այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից մեկն է: Մեզ շարունակում է ոգևորել այն տոկունությունը, որ մենք տեսնում ենք հայ ժողովրդի մոտ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց դեսպանը:

Լին Թրեյսին ընդգծեց, որ ԱՄՆ երախտապարտ է բոլոր այն ամերիկահայերին, ովքեր մեծ ներդրում են ունեցել Միացյալ Նահանգների կյանքում:

«Այսօր հիշատակի օր է, և մենք կարևորում ենք նաև այն հանգամանքը, որ պետք է ներշնչվենք հայ ժողովրդի խիզախ զավակներով, ովքեր կարողացան շարունակել իրենց կյանքը»,- նշեց նա:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Լին Թրեյսի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon