ԱՄՆ և Չինաստանի ղեկավարները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը

Աշխարհ 08.02.2020   12:30   627

ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 7-ի առավոտյան կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի դեմ պայքարի միջոցառումները:

Այդ մասին հայտնել Է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«ՉԺՀ-ի կառավարությունն ու ժողովուրդը հնարավոր բոլոր ջանքերը գործադրում են կորոնավիրուսի դեմ պայքարելու համար»,- հեռուստաալիքը մեջբերել Է Չինաստանի ղեկավարի խոսքը:

Ինչպես ընդգծել Է Ցզինպինը, Պեկինը գործի Է դրել իր տրամադրության տակ եղած բոլոր ռեսուրսները, որպեսզի առավելագույնս արագ հակազդի կորոնավիրուսի տարածմանը:

Թոքաբորբի բռնկումն ի զորու չԷ արգելակել Չինաստանի տնտեսական զարգացումը, հայտարարել Է Սի Ցզինպինը: «Չինաստանի հաջող տնտեսական զարգացման երկարաժամկետ միտումը չի կարող փոխվել»,- ասել Է նա եւ հավելել, որ թոքաբորբի դեմ ՉԺՀ-ի կառավարության կողմից ձեռնարկվող միջոցներն արդեն ակներեւ դրական արդյունքներ են բերում: «Մենք բացարձակապես վստահ ենք, որ կհաղթենք վիրուսին: Մենք դրա համար ամեն ինչ ունենք»,- ընդգծել Է ՉԺՀ-ի նախագահը:

Ինչպես հաղորդել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրիին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին վստահություն Է հայտնել, որ Չինաստանի ուժն ու համառությունը կօգնեն կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը համաձայնել են, որ անհրաժեշտ Է շարունակել համապարփակ համագործակցությունը:



 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon