ԱՄՆ բյուջեի պակասուրդը հասել է շուրջ 1 տրլն դոլարի

Աշխարհ 26.10.2019   16:36   403

ԱՄՆ բյուջեի պակասուրդը 2019 ֆինանսական տարվա տվյալներով հասել է 984 մլրդ դոլարի՝ 205 մլրդ դոլարով ավելի, քան անցած տարի։ Այս մասին ասվում է ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հայտարարությունում, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։

Նշվում է, որ այդ տվյալների համապատասխան պակասուրդը հասել է ՀՆԱ 4,6 տոկոսի։

Միաժամանակ ֆինանսական գերատեսչությունը դրական է գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տնտեսական քաղաքականությունը։ Մասնավորապես՝ երկրում գործազրկության մակարդակն ամենացածրն է վերջին կես դարի ընթացքում, իսկ բնակչության զգալի մասը կանոնավոր կերպով հավելավճար է ստանում։



 Պիտակներ
         ԱՄՆ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb