ԱՄՆ այցի ընթացքում Փաշինյանը չի հանդիպի Թրամփին

Քաղաքական 14.08.2019   13:04   135
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօրվա ասուլիսին, պատասխանելով հարցին, թե ԱՄՆ այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կհանդիպի՞ ԱՄՆ նախագահ Թրամփին, ասել է․

«ԱՄՆ կառավարման համակարգը շատ լավ հասկանում եք, այդ առումով այս տարվա ընթացքում այն շարունակայնությունը և մակարդակը երկխոսության սկզբունքորեն մեզ բավարար է:

Ինչ վերաբերում է ամենաբարձր մակարդակով հանդիպմանը՝ դա եղել և մնում է մեր օրակարգում, վստահ եմ՝ այդ պահը կգա: Բայց նույնիսկ ներկայիս դինամիկային եթե գնահատական տանք, տեսնենք՝ ինչ հանդիպումներ են եղել, ինչ մակարդակներում ու ինչ հաճախականությամբ, այդ առումով որևէ դեֆիցիտ քաղաքական երկխոսության բարձր մակարդակով ԱՄՆ-ի հետ չենք ունեցել այս տարվա ընթացքում: Սա նույնպես շարունակական է: Մենք բազմաթիվ օրակարգային հարցեր ունենք, ունենք որոշ խնդրահարույց հարցեր, որոնք վերաբերում են հաջորդ քայլերին, բայց սա նորմալ է երկու գործընկերների միջև, թե միջազգային, թե երկկողմ օրակարգի շրջանակներում այդ հարցերը քննարկման առարկա են»,- պարզաբանեց Զոհրաբ Մնացականյանը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Թրամփ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon