ԱՄՆ ավելի քան 100 սենատորներ և ներկայացուցիչներ պահանջել են դադարեցնել Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան. ANCA

Աշխարհ 15.10.2020   15:33   25

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի ավելի քան 100 անդամ պահանջել է դադարեցնել Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան` կոչ անելով պատժել Էրդողանի և Ալիևի վարչակարգերին՝ Արցախի բնակչության հանդեպ ռազմական հանցագործություններ իրականացնելու համար։

Այս մասին ասվում է ANCA-ի պաշտոնական էջում։

«ԱՄն վարչակազմը պետք է լսի ինչպես իր հետախուզական գործակալներին, որոնք լավ գիտեն, որ Ադրբեջանն է  նախաձեռնել այս հարձակումը, այնպես էլ ուշադրություն դարձնի Կոնգրեսի կոչին, որը պահանջում է երկկուսակցական հիմքերով պատժամիջոցներ կիրառել Էրդողանի ու Ալիևի ռեժիմների դեմ:

Հաջորդ հնարավորության դեպքում պալատը պետք է ընդունի 1165-րդ բանաձևը`  մեսիջ ուղարկելով ոչ միայն Անկարային և Բաքվին, այլև Սպիտակ տանն և գանձապետական ​​վարչությանը, քանի որ ԱՄՆ անգործությունն արդեն չափազանց շատ անմեղ կյանքեր է արժեցել», – ասել է ANCA- ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Ավելի քան 750,000 նամակ է ուղարկվել , որոնցով ԱՄՆ իշխանություններից կոնկրետ գործողություններ են պահանջում։

 



 Պիտակներ
         սենատորներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb