ԱՄՆ առողջապահության նախարար Ալեքս Ազարը հրաժարական է տվել
«ՌԻԱ նովոստի»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ առողջապահության նախարար Ալեքս Ազարը հրաժարական է տվել։ Նա կաշխատի մինչև իր լիազորությունների ավարտը:
Ազարի պաշտոնանկությունը խորհրդանշական է և չունի որևէ գործնական հետևանք, քանի որ նա այդ պաշտոնում կմնա մինչև հունվարի 20-ը, երբ այսպես, թե այնպես նա պետք է հրաժարական տար:
Կառավարությունն ավանդաբար հրաժարական է տալիս նախագահի հետ միասին, երբ նրա լիազորությունների ժամկետը լրանում է:
Մինչ այդ հրաժարական են տվել կրթության նախարար Բեթսի Դևոսը, տրանսպորտի նախարար Էլեյն Չաոն, ինչպես նաև ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատար Չադ Վուլֆը:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր