ԱՄՆ արևմտյան ափին 53 կետ է հայտնաբերվե

Իրադարձային 17.05.2019   23:20   79
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱՄՆ արևմտյան ափին գարնան ամիսների ընթացքում ընդհանուր առմամբ 53 սատկած կամ սատկող կետ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է USA Today-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ համարվում է, որ ծովային այս կաթնասունների անկման հիմնական պատճառը կարող է լինել քաղցը: Գիտնականներն այս առումով առաջ են քաշում մի քանի տեսակետ, սակայն, անկման հստակ պատճառ առայժմ չեն շտապում հնչեցնել:

Հաղորդվում է, որ նման երևույթ նախկինում մեկ անգամ էր արձանագրվել: Մասնագետները հայտարարել են, որ կետերի այսպիսի մեծ ծավալներով անկումը բացասական ազդեցություն կարող է ունենալ տեսակի պահպանման հարցում, քանի որ դրանց թիվն ամբողջ աշխարհում հաշվվում է 20 000-ից մի փոքր ավելի: Ընդ որում, կան երկրներ, որտեղ կետերի մեծաքանակ որսը շարունակվւմ է մինչ օրս:

Նշվում է, որ կետերի թվաքանակը հնարավոր է եղել վերականգնման ուղի հանել միայն վերջին մի քանի տասնամյակների ընթացքում՝ այն բանից հետո, երբ 1800-ականների վերջում կենդանիների մեծածավալ սպանդ էր իրականացվել՝ վտանգի տակ դնելով դրանց թվաքանակն ու տեսակի գոյությունը:

Գիտնականների խմբի ղեկավար Քայլ Վան Հութանի խոսքով՝ օվկիանոսներում ու ծովերում տիրող էկոհամակարգի վերաբերյալ տեղեկությունը ստացվում է այս կենդանիների միջոցով: Ու այս դեպքը խոսում է էկոհամակարգի աղետալի խախտման ու վտանգավորության մասին:

Կալիֆոռնիայի ծովածոցի ափամերձ հատվածում ընդամենը երկու ամիսների ընթացքում 9 սատկած կետ էր հայտնաբերվել: Մասնագետները կենդանիների անկման պատճառներից մեկը համարել են քաղցը, մյուս պատճառն, ըստ գիտնականների, կարող էր նավերի հետ բախումը լինել:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon