ԱՄՆ 12 նահանգներ հայց են ներկայացրել Բայդենի դեմ

Աշխարհ 09.03.2021   09:06   36

ԱՄՆ  12 նահանգներ հայց են ներկայացրել երկրի նախագահ Ջո Բայդենի և նրա վարչակազմի դեմ՝ բնակչության առողջության և շրջակա միջավայրի պաշտպանության մասին հրամանի ստորագրման համար։ Այս մասին հայտնում է The Hill պարբերականը։

Հայցում, որը ներկայացվել է Միսսուրի նահանգի դաշնային դատարան, ասվում է, որ դաշնային կարգավորիչ մարմինների լիազորությունների ընդլայնումը կարող է լուրջ տնտեսական վնաս հասցնել։

Հայցվորների կարծիքով՝ հրամանը խախտում է իշխանության բաշխման սկզբունքը և կարող է տնտեսության համար 9․5 տրիլիոն դոլարի բեռ դառնալ, քանի որ ջերմոցային գազերի հետ կապված ծախսերը կարգավորող դրույթները կարող են փոփոխվել կամ նոր դրույթներ սահմանվել։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb