Ամերիկյան «Դոնալդ Կուկ» ռազմանավը մտել է Սև ծով
ԱՄՆ «Դոնալդ Կուկ» ռազմանավը Սև ծով է մտել տարածաշրջանային կայունությանը աջակցող ծովային անվտանգության օպերացիաների իրականացման նպատակով։ Այս մասին, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը:
«Սև ծովում գործելը տարածաշրջանում մեր գործընկերների ու դաշնակիցների հանդեպ հավատարմության նշան է: Սա կարևոր դիվանագիտական առաքելություն է և «Դոնալդ Կուկը» բազմիցս զգացել է Սևծովյան երկրների հյուրընկալությունը»,- հայտարարել է նավապետ Քելլի Ջոնսը:
Դեսպանատան տեղեկությամբ, ԱՄՆ ծովային ուժերը Սև ծովում գործողություններ է իրականացնում ՆԱՏՕ-ի դաշնակիցների ու գործընկեր երկրների հետ: Դրանց թվում են՝ Բուլղարիան, Վրաստանը, Ռումինիան, Թուրքիան և Ուկրաինան:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր