Ամերիկայի հայկական համագումարը ավելի քան 2 միլիոն դոլար կնվիրաբերի «Հայաստան» հիմնադրամին

Իրադարձային 30.10.2020   19:30   49

Ամերիկայի հայկական համագումարը հայտարարել է, որ մարդասիրական օգնության նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումար փոխանցելու համար անցկացվող դրամահավաքի՝ նախնական սահմանված 2 մլն դոլարի շեմը գերազանցել են. հավաքագրվել է 2,095,938 ԱՄՆ դոլար:

«Այսքան կարճ ժամանակահատվածում համայնքի զանգվածային աջակցությունը ոգեշնչող է: Միասին մենք շարունակում ենք համերաշխություն հայտնել Արցախի և Հայաստանի ժողովրդին, և այս միջոցները նման դժվարին իրավիճակում նրանց համար մեծ օգնություն կլինեն: Միասին մենք ուժեղ Արցախ ենք», - նշել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:


 Պիտակներ
         Ամերիկայի Հայկական Համագումար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb