Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ֆրեզնոյի համալսարանի Հայագիտության ամբիոնի ուսանողներին

11.06.2019   10:25   133
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 9-ին  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրեզնոյի պետական համալսարանի (ԱՄՆ) Հայագիտության ամբիոնի 1-4 կուրսերի մի խումբ ուսանողների` ուղեկցությամբ ամբիոնի վարիչ դոկտոր Բարլոու սարկավագ Տեր-Մկրտչյանի:

Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Հանդիպմանը Բարլոու սարկավագը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ համալսարանի ավելի քան քսանհինգ հազար ուսանողից հինգ հարյուրը հայ են, իսկ Հայագիտության ամբիոնի դասերին տարեկան մասնակցում է շուրջ հարյուր հիսուն ուսանող:

Պրն. Տեր-Մկրտչյանն ընդգծեց, որ ամեն անգամ, երբ գալիս է Հայաստան, անպայման այցելում է Մայր Աթոռ, որպեսզի լիցքավորվի ու ներշնչվի և այդ նույն ներշնչումը փոխանցի իր ուսանողներին, որ զգան, թե որքան զորեղ է Հայաստանյաց Եկեղեցին և ինչպիսի կարևոր դեր է խաղում հայոց կյանքից ներս:

Այնուհետև համալսարանականներին ողջունեց Գարեգին Բ. Կաթողիկոսը` ամենքին բերելով իր հայրական սերն ու օրհնությունը: Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Բարլոու Տեր-Մկրտչյանին՝ հայ երիատասարդներին հայրենիքի հետ մշտապես կապելու, նրանց հայկական ոգի, շունչ ու կրթություն փոխանցելու համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը երիտասարդներին պատգամեց լինել ժրաջան և ուսումնատենչ, որպեսզի ապագայում, ուր էլ որ բնակվեն, իրենց նվիրյալ ու արդյունավետ ծառայությունը բերեն հայ ժողովրդին ու Հայոց Եկեղեցուն: Վեհափառ Հայրապետը խմբին մաղթեց բարի կեցություն հայրենիքում` շրջելու պատմամշակութային տարբեր վայրերով, հիանալու դարավոր սրբավայրերով և վայելելու ժողովրդի ջերմությունն ու հյուրընկալ ոգին:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ֆրեզնո


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon