Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Արցախի նախկին նախագահների հետ

Իրադարձային 21.10.2020   17:51   58

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության վաստակյալ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ։

Ինչպես տեղեկացրին Մայր աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողություններին և ստեղծված իրավիճակին։


 Պիտակներ
         Ամենայն Հայոց Կաթողիկոս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb