Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Արմավիրի թեմի կիրակնօրյա դպրոցների սաների հետ

Իրադարձային 14.06.2019   18:04   163
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հունիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ առաջնորդությամբ Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտի եկած թեմի կիրակնօրյա դպրոցների շուրջ 240 սաների հետ:

Հայցելով Նորին Սրբության հայրական օրհնությունը` Սիոն Սրբազանը նշեց, որ Արմավիրի թեմի տարբեր շրջաններում գործող կիրակնօրյա վարժարանների սաները Մայր Աթոռ են այցելել՝ իրենց սերը, հարգանքն ու հավատարմությունը հայտնելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայոց Հայրապետի հանդեպ:

Այնուհետև նախաձեռնության առիթով իր ուրախությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` մանուկներին, պատանիներին և ուսուցիչներին բերելով իր հայրական սերն ու օրհնությունը:

Նորին Սրբությունը կարևոր նկատեց թեմերում գործող կիրակնօրյա դպրոցների առաքելությունը, որի շնորհիվ հայորդիները հնարավորություն են ստանում ուսանելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի կենսաբեր պատգամները, հաղորդ դառնալու Հայոց Եկեղեցու պատմությանը և նրա սրբություններին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կիրակնօրյաների սաներին հորդորեց Աստծո սիրո մեջ հասակ առնել, լավ սովորել և ազգի արժանի զավակներ դառնալ` Աստծո պատվիրաններին հավատարիմ կազմակերպելով իրենց կյանքի ընթացքը: «Եկեղեցու հովանու ներքո լինել՝ նշանակում է լինել միաժամանակ աստվածասեր և հայրենասեր անձ: Այս երկու հասկացությունները սերտորեն շաղկապված են՝ աստվածսիրություն և հայրենասիրություն: Դրանք մեր պատմության նվիրագործված հասկացություններն են՝ մեկ ամբողջություն դարձած:

Ազգասիրությունը նշանակում է սիրել ազգի կերտած մշակույթը, ազգի անցած ուղին, մղած պայքարները, նրա արժեքային ողջ համակարգը, իսկ մեր պարագային այդ ամբողջը շաղախված է քրիստոնեական հավատքով, աստվածսիրության զգացումով», – ասաց Վեհափառ Հայրապետը` նշելով, թե ինչպե՛ս կարող է որևէ մեկը ազգը սիրել և չսիրել առ Աստված սիրով և երախտագիտությամբ կերտված արժեքները, հայրենի երկիրը զարդարող վանքերն ու եկեղեցիները, չսիրել մեր պատմությունը, հերոսական ոգին մեր ժողովրդի, որ մշտապես մարտեր է մղել իր հավատքի պաշտպանության և հայրենյաց սիրո համար:

Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքն արտահայտեց թեմակալ առաջնորդին և թեմի հոգևոր սպասավորներին կիրակնօրյա դպրոցների գործունեությունն ուշադրության կենտրոնում պահելու և սաների հանդեպ հոգածություն դրսևորելու համար:

Վերջում Գարեգին Երկրորդ Հայրապետը նվերներ ընծայեց փոքրիկ ուխտավորներին:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon