Ամենամաքուր օդով երկրները

Աշխարհ 07.06.2021   22:00   960

Եվրամիությունում ամենամաքուր օդով կարող Է հպարտանալ Ֆինլանդիան, համաշխարհային վարկանիշում նրանից առաջ Է անցել միայն Իսլանդիան: Բացի նրանցից, հնգյակ են մտել Էստոնիան, Շվեդիան և Ավստրալիան: Այդ մասին հայտնել Է «Եվրո Պուլսը»:

Բնության պահպանության խոշորագույն միջազգային կազմակերպության և համակարգչային ծրագրեր մշակող ընկերության մասնագետները կատարել են հետազոտություն՝ ուսումնասիրելով օդի մաքրությունը 73 պետություններում: Փորձագետները գնահատել են, թե միջին հաշվով փոշու որքան միկրոմասնիկներ Է պարունակում այս կամ այն երկրի քաղաքների օդը:

Դա օդի աղտոտման՝ մարդու համար ամենավտանգավոր տեսակներից մեկն Է. շատ մանր չափի պատճառով մասնիկները խորը ներթափանցում են շնչուղիներ, նստում թոքերում, ինչն առաջացնում Է առողջության հետ կապված խնդիրներ՝ ալերգիայից մինչև ուռուցքաբանական հիվանդություններ, պարզաբանել են վերլուծաբանները: Ամենակեղտոտ օդն, ինչպես պարզվել Է, Բանգլադեշում Է, Պակիստանում և Հնդկաստանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb